Թուրքիայի դիրքորոշումն` ըստ քաղաքագետների

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ու թուրքագետ Արտակ Շաքարյանը այսօր անդրադարձել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երեկվա հայտարարությանը, թե Թուրքիան ուզում է, որ բացի Թուրքիա-Հայաստան սահմանից, բացվի սահմանը նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ըստ բանախոսների` Թուրքիայի վերջնական նպատակը մեկն է` մեծացնել իր դերակատարումը Հարավային Կովկասում: